Հունաստանի բնակչության շրջանում սոցհարցում է իրականացվել՝ պարզելու համար, թե հույները ինչպիսի վերաբերմունք ունեն Եվրամիության, ինչպես նաև օտարերկրյա տարբեր առաջնորդների նկատմամբ:

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ «DiaNEOsis» վերլուծական կենտրոնի կողմից Հունաստանի ողջ տարածքում անցկացված հարցումները ցույց են տվել, որ հույների շրջանում ամենաքիչ աջակցությունը ստացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ 5.7%:

Սոցհարցման տվյալները հրապարակած հունական «Kathimerini» թերթի անգլալեզու տարբերակում հրապարակված հոդվածում նշվել է, որ միանգամայն սպասելի էր, որ Էրդողանը հույների շրջանում պիտի որ ունենար ամենացածր վարկանիշը։

Ամենամեծ աջակցությունը ստացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վաստակելով հարցվածների 65%-ի համակարանքը: Հարցվածների 64%-ը աջակցություն է հայտնել Եվրամիությանը, 34%-ը՝ դեմ արտահայտվել:

Հարցվածների շրջանում զգալի աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Ռուսատանի ու Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը համեմատաբար ավելի փոքր մասի մոտ են համակարանք առաջացնում, համապատասխանաբար՝ 18.8 և 18.5 տոկոսով:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն