Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի «արտասովոր» հայտարարությունը՝ Ուկրաինայի իրավիճակի բացառապես ռազմական լուծման վերաբերյալ, վկայում է այն մասին, որ Արևմուտքը Կիևին վերածում է ցատկահարթակի՝ Ռուսաստանին վերջնականապես ճնշելու համար։ Այդ մասին այսօր՝ ապրիլի 11-ին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ գրում է ՏԱՍՍ-ը։

Լավրովի խոսքով՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի բացառապես ռազմական լուծման մասին Բորելի հայտարարությունները զգալիորեն փոխում են խաղի կանոնները։ «Եվրամիությունը նախկինում երբեք չի գործել որպես ռազմական կազմակերպություն»,- ասել է արտգործնախարարը:

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել էր․ «Պատերազմները հաղթում կամ պարտվում են մարտի դաշտում»։

Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովի խոսքով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավարի այս հայտարարությունը ուղղակի խրախուսում է Կիևին՝ շարունակելու ռազմական գործողությունները։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն