Իրանում Աֆղանստանի քաղաքացիների հանդեպ վատ վերաբերմունքի դեմ ցույցի դուրս եկած բազմությունն այրել է աֆղանական Հերաթ քաղաքում իրանական հյուպատոսության շենքի դռները։ Անվտանգության աշխատակիցները ձերբակալել են մի քանի ցուցարարի։ Ակցիաներ են անցկացվել նաև մայրաքաղաք Քաբուլում և Խոստ քաղաքում։

Քաբուլում իրանական դեսպանատան մոտ հավաքվածները կոչ են արել Իրանին դադարեցնել աֆղանների հարկադիր արտաքսումը և Իրանում աֆղանների նկատմամբ բռնությունը, փոխանցում է Tolo News հեռուստաալիքը։ Նրանք դժոհություն են արտահայտել սոցցանցերում հայտնված տեսանյութերի կապակցությամբ, որոնցում երևում են, թե ինչպես են Իրանում աֆղանները ծաղրուծանակի ենթարկվում։

Իրանի դեսպանատունը տեսանյութն անվանել է Քաբուլի և Թեհրանի, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունները փչացնելու մի շարք անձանց փորձ։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն