ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցելու այս շաբաթվա լիագումար նիստերին։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից տեղեկացրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նա հայտարարել է, որ վտանգված է Արցախը, և ընդդիմությունը մեկնում է Արցախ և Հայաստանի մարզեր: Իշխող խմբակցության պատգամավորները, հակադարձելով ընդդիմադիրների այս քայլին, հայտարարել են, որ այս կերպ ոչ թե պաշտպանում, այլ վտանգում են Արցախի և Հայաստանի քաղաքացիներին: Իսկ ԱԺ նախագահը ընդդիմությանը հորդորել է վայր դնել մանդատները: Այնուհետև պատգամավորներն անցել են հիմնական օրակարգի քննարկմանը:

Իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը երկրորդ ընթերցման է ներկայացրել զոհվածների որդիներին և եղբայրներին զինծառայությունից ազատելու նախագիծը:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն