Գերմանիայում գնաճը մարտ ամսին հասել Է 7,3 տոկոսի մակարդակին
Մարտ ամսին Գերմանիայում գնաճը կազմել Է 7,3 տոկոս, ինչը դարձել Է ամենաբարձր ցուցանիշը 1990 թվականին երկրի միավորման պահից ի վեր: Ապրիլի 12-ին այդ մասին հայտնել Է Դաշնային վիճակագրական գերատեսչությունը: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ մարտ ամսին սպառողական գներն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ աճել են 7,3 տոկոսով:
Վերջին անգամ գնաճը նման մակարդակի Է հասել 1981 թվականի աշնանը, երբ նավթի գները կտրուկ բարձրացել են վերջին Իրանա-իրաքյան պատերազմի հետեւանքների պատճառով: Փետրվարին Գերմանիայում գնաճը կազմել Է 5,1 տոկոս, հունվարին՝ 4,9 տոկոս: Փետրվարի համեմատությամբ մարտին սպառողական գներն աճել են 2,5 տոկոսով:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունն սկսվելուց հետո, ինչպես նշել են գերատեսչությունում, բնական գազի եւ նավթամթերքների գներն զգալիորեն աճել են եւ Էական ազդեցություն են գործում գնաճի մակարդակի վրա: Բացի դանից, դիտվում են Էներգապաշարների մատակարարումների հետ կապված խնդիրներ մատակարարումների շղթաներում ընդհատումների հետեւանքով, որոնց պատճառը համավարակն Է եւ Էներգակիրների գների զգալի աճը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1in.am