Լուկաշենկոն ինձ փաստաթղթեր է տվել Բուչայում տեղի ունեցած «սադրանքի» վերաբերյալ․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն փաստաթղթեր է փոխանցել Բուչայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ալեքսանդր Գրիգորևիչն այսօր ինձ նույնիսկ փաստաթղթեր է տվել։ Փաստաթղթերը, որոնք փոխանցվել են նաև Ռուսաստանի ԱԴԾ-ին՝ ինչպե՞ս, ովքե՞ր, նրանք ունեն համապատասխան գաղտնալսումներ, ինչ տրանսպորտով են եկել այդ բնակավայր և պայմաններ ստեղծել այդ սադրանքը կազմակերպելու համար»,- ասել է Պուտինը։
Նա հիշեցրել է, որ «նմանատիպ սադրանքներ» են կազմակերպվել նաև Սիրիայում, որոնց ընթացքում նախագահ Ասադին քիմիական զենք օգտագործելու մեջ էին մեղադրում։
«Հետո պարզվեց, որ դա ֆեյք է, նույն ֆեյքը Բուչայում է»,- նշել է ՌԴ ղեկավարը։
Tert.am