Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանին, ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեին: 

Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանում «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին և ընդլայնման հնարավորություններին, ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի զարգացմանը վերաբերող հարցերին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Էռնեկյան ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող և առաջիկայում նախատեսվող մի շարք ծրագրերի շուրջ:

Անդրադարձ է եղել հայաստանյան բիզնես միջավայրին, ներդրումների համար գրավիչ ոլորտներին ու ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցերի, ինչպես նաև Հայաստան-սփյուռք հարաբերություններին: 

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն