Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել  է, որ Ադրբեջանի զինված ուժերը Արցախի դեմ  44 օրյա պատերազմի նախօրեին վերապատրատվել են Թուրքիայի զինված ուժերի կողմից։

“Պատերազմը դա փորձությունը է բանակի համար։ Եվ մենք այդ փորձությունը փայլուն անցանք։ Այդ փորձությանը մեզ նախապատարաստեցին Թուրքիայի զինված ուժերը։ Մեր սպաները վերապատրաստվում են Թուրքիայում, զորքերը մասնակցում են տարվեր զորավարժությունների այդ երկրում։ Թուրք սպաները նախապատրաստում են մեր զորքերը՝ մարտական պատրաստակամությունը բարձրացնելու նպատակով”,- հայտարարել է Հասանովը։

Նա նաև նշել է, որ Թուրքիայի զորքը ամենաուժեղներից է ՆԱՏՕ-ի զորքերի մեջ և Ադրբեջանը օգտվում է թուրքական փորձից։

Նրա խոսքով, նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրելուց հետո, Ադրբեջանի բանակը կարդիականացվի համաձայն թուրքկան  զինված ուժերի, այսինքն  ՆԱՏՕ-ի ստանդարտների համաձայն։

Ըստ էության, նոյեմբերի 9 -ի համաձայնագիրը դարձավ  Հյուսիսատլանտյան դաշինքի հետ  Ադրբեջանի համագործակցության առաջին քայլը ։

Ակնհայտ է, որ այս ուղղությամբ հետագա զարգացումները ճակատագրական հարված կարող է դառնալ ռուսական այն քաղաքական ուժերի, մասնավորապես եվրազիական կոնցեպցիա հեղինակ Ալեքսնադր Դուգինի համար, որը Ադրբեջանին հայկական հողերի մեծ մասի փոխանցումից հետո սպասում էր , որ Բաքուն կդառնա ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն