Չորեքշաբթի Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգում բեռնատարի վթարի հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, ևս 4-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վթարների կառավարման վարչության ներկայացուցչին հղում կատարելով։

Նրա խոսքերով՝ 29 մարդ տեղափոխող բեռնատարը ընթացել է լեռնային ճանապարհով և բախվել սարալանջին։ Չորս տուժածի վիճակը գնահատվում է ծանր։

Միջադեպի պատճառները չեն նշվում։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն