Ֆրանսիայի նախագահի թեկնածու, ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը խոստացել է դուրս բերել ֆրանսիական բանակը ՆԱՏՕ-ի հրամանատարությունից, եթե հաղթի ընտրություններում:

«Եթե ես նախագահ  ընտրվեմ, ես դուրս կհանեմ ֆրանսիական բանակը ՆԱՏՕ-ի միացյալ հրամանատարությունից, բայց չեմ հրաժարվի  փոխադարձ պաշտպանության մասին 5-րդ հոդվածից»,- ասել է քաղաքական գործիչը՝ իր արտաքին քաղաքականության ծրագրին նվիրված մամուլի ասուլիսում։

Նա ընդգծել է, որ չի փոխանցի ֆրանսիական զորքերը ոչ դաշինքի միասնական հրամանատարությանը, ոչ էլ ապագա եվրոպական հրամանատարությանը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան չի ենթարկվի ամերիկյան պրոտեկտորատին։

Լը Պենը հավելել է, որ կողմ է Ռուսաստանի հետ մերձեցման գաղափարին։

«Երբ Ուկրաինայում պատերազմն ավարտվի և խաղաղություն հաստատվի, ես կպաշտպանեմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմավարական մերձեցումը, ինչը բխում է և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի շահերից»,- կարծում է քաղաքական գործիչը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն