Թուրքիան վստահ շարժվում է լոգիստիկ գերտերության վերածվելու ճանապարհով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Թուրքիան գնում է նրան, որ դառնա լոգիստիկ գերտերություն՝ լայն աշխարհագրությամբ, որը ձգվում է Լոնդոնից Պեկին, Սիբիրից Հարավային Աֆրիկա»,- ասել է Էրդողանը։ Նա նշել է, որ Անկարան հանդես է գալիս առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին։

Ըստ նրա՝ Թուրքիան միջազգային ասպարեզում իրեն դիրքավորում է որպես կառուցողական ուժ, որտեղ «իր արժանի տեղը չի ստացել երկու համաշխարհային պատերազմներից հետո»։ Երկրում աննախադեպ գնաճի և տնտեսական ճգնաժամի պայմաններում Էրդողանը խոսել է նաև կառավարության միջոցառումների մասին՝ ուղղված երկրի տնտեսական կայունության ապահովմանը, այդ թվում՝ գների արհեստական գնաճի դեմ պայքարին։ Բացի այդ, Էրդողանն իր ավանդական խոստումն է հնչեցրել, որ Թուրքիայում գործադրվում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկիրը դառնա աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկը։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն