ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Ուկրաինային միջին հեռահարության սպառազինություն մատակարարելու հնարավորությունը, որը կարող է հարվածներ հասցնել Ռուսաստանի օդանավակայաններին։ Այս մասին, ըստ Ամերիկայի ձայնի, ասել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը։

«Այո, մենք կշարունակենք դիտարկել այն միջոցների տեսակները, որոնք ուկրաինացիները խնդրում են՝ նրանց մի փոքր ավելի մեծ տարածություն և հեռավորություն տրամադրելու առումով», ասել է Հիքսը ի պատասխան այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրաստ է զենք մատակարարել Կիևին, որը թույլ է տալիս հարվածել Ռուսաստանի՝ մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայաններին: «Քանի դեռ այդ փաթեթները չեն հրապարակվել, ես չէի ցանկանա առաջ անցնել մեր նախագահական որոշումներից: Այնուամենայնիվ, մենք շատ արագ առաջ ենք մղում այդ փաթեթները: Եվ կարծում եմ, որ առաջիկա օրերին դուք ավելի շատ բան կտեսնեք», – ասաց Հիքսը: Այդ կապակցությամբ փոխնախարարին հարցրել են, թե արդյոք նրա խոսքերը նշանակում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է դիտարկել Ուկրաինային ավելի հեռահար զենք մատակարարելու հնարավորությունը, քան մինչ այժմ փոխանցվել է։

Բացի այդ, նա հաստատել է, որ ամերիկյան կողմը կշարունակի Ուկրաինային տրամադրել հետախուզական տեղեկատվություն։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն