Բայդենը հաստատել է Ուկրաինային 750 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հաստատել է Կիևին 750 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթը։ Այս մասին հայտնում է The Hill պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հրատարակության համաձայն՝ դեռ հայտնի չէ, թե կոնկրետ երբ է Բայդենը նախատեսում պաշտոնապես հայտարարել նոր մատակարարումների մասին։
Դեռևս ստույգ տեղեկություններ չկան, թե կոնկրետ ինչ տեսակի զինատեսակներ են մատակարարվելու Կիևին։
Shantnews.am