Ֆինլանդիան մտադիր է արագ որոշում կայացնել ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ
Ֆինլանդիան մոտակա շաբաթների ընթացքում կորոշի՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ։ Այդ մասին չորեքշաբթի հայտնել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ Մարին, ըստ Bloomberg-ի, հավելել է, որ անհրաժեշտություն չի տեսնում, որ ՆԱՏՕ-ի վերաբերյալ Ֆինլանդիայի որոշումը ընդունվի Շվեդիայի հետ միաժամանակ։ Համենայնդեպս, ըստ նրա, ինքը կցանկանար, որ երկու երկրներն էլ նույն ընտրությունն անեին։
Ավելի վաղ The Times-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան քննարկում են այս ամառ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հնարավորությունը։ Նրանց խոսքով՝ դաշինքի ԱԳ նախարարների բանակցությունների ընթացքում երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը եղել է «զրույցի և բազմաթիվ նիստերի թեմա»։
1in.am