Տորնադոն հարվածել է ԱՄՆ Թեքսաս նահանգի Ուիլյամսոն շրջանին, ինչի հետևանքով  էլեկտրամատակարարումը խափանվել է, կան մեծ վնասներ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ տուժել է առնվազն 23 մարդ, 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։

Հիմնականում տուժել է 2300 բնակչություն ունեցող Սալադո քաղաքը։ Տները  վնասներ են կրել, ծառեր են արմատախիլ եղել։

Պտտահողմը ծագել է Ուիլյամսոն կոմսությունում երեքշաբթի՝ տեղական ժամանակով 17:30-ի սահմաններում: Միացյալ Նահանգների միջին արևմուտքում և հարավում դրան հաջորդել են ամպրոպները, ուժեղ քամիները, հորդառատ անձրևներն ու կարկուտները:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն