Կոլումբիան պատրաստ է էներգառեսուրսներ մատակարարել արևմտյան երկրներ՝ կապված ռուսական էներգակիրների մատակարարումների խափանումների հետ, որոնք պայմանավորված են հակառուսական պատժամիջոցներով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով երկրի նախագահ Իվան Դուկեին։

«Արևմտյան երկրները հստակ գիտեն, որ չեն կարող այլևս կախված մնալ ռուսական էներգառեսուսների մատակարարումներից։ Կարո՞ղ է Կոլումբիան իր ներդրումն ունենալ լուծման մեջ։ Պատասխանն է՝ այո»,-նշել է կոլումբացի առաջնորդը։

Այդ նպատակին հասնելու համար, Դուկեի խոսքով, երկիրը պատրաստ է մեծացնել նավթի ու գազի, ինչպես նաև ջրածնի ու ածխի արդյունահանումը։ Նա նշել է, որ Կոլումբիան ունի աշխարհում ամենամեծ ռեսուրսներից մեկը, սակայն չի օգտագործում այդ հնարավորությունը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն