ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի միջև մոտ ապագայում շփումներ չեն նախատեսվում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Հորիզոնում ոչինչ չի երևում»,- պատասխանել է նա այն հարցին, թե որքանով է մոտ ժամանակներս հավանական Բայդենի և Պուտինի զրույցը տեսակապով կամ այլ տարբերակով:

Մարտի վերջին Սպիտակ տան հաղորդակցությունների գծով տնօրեն Քեյթ Բեդինգֆիլդը հայտարարել էր, որ Բայդենը մտադիր չէ այս փուլում հեռախոսազրույց խնդրել Պուտինի հետ: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կարծում է, որ նման տեսակի շփման կազմակերպման համար Ուկրաինայում իրավիճակի ապաէսկալացիա է պահանջվում:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն