Գերագույն Ռադան արգելել է Z և V խորհրդանիշները
Գերագույն Ռադան օրինագիծ է ընդունել, որն արգելում է Z և V խորհրդանիշները։ Այս մասին հինգշաբթի հայտարարել է պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա մատնանշել է, որ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի կողմից օգտագործվող խորհրդանիշների արգելքի մասին օրենքը։
Օրենքն արգելում է «ռուսական ռեժիմի ցանկացած քարոզչություն»։ Սիմվոլիկան կհամարվի օգտագործված, եթե այն տեղադրվի փետրվարի 24-ից հետո ստեղծված հագուստի վրա, սոցիալական ցանցերում, զանգվածային միջոցառումների վայրերում, գովազդում, ինչպես նաև ֆիլմերում, հաղորդումներում, վիդեոբլոգներում և այլ նյութերում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:
Tert.am