Իսրայելը գերհզոր մարտական լազեր է փորձարկել
Իսրայելի պաշտպանության նախարարության հետազոտությունների և զարգացման վարչությունը և Rafael ընկերությունը հաջողությամբ ավարտել են գերհզոր լազերային փորձարկումների շարքը։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է, ցուցադրական մոդելը տարբեր սցենարներով հաջողությամբ որսացել է անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ականանետեր, հրթիռներ, այդ թվում՝ հակատանկային։ Փորձարկումները ծրագրի առաջին փուլն են, որն իրականացվել է Իսրայելի պաշտպանության նախարարության գիտահետազոտական և մշակման վարչության և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների կողմից, որոնք ուղղված են հզոր լազերային համակարգի մշակմանը, ինչպես ցամաքային, այնպես էլ օդայինի վրա հիմնված:
Shantnews.am