ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանում և այլ երկրներում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցները շրջանցող ընկերությունների նկատմամբ մեկ-երկու շաբաթվա ընթացքում կարող են նոր միջոցներ սահմանել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը:

«Մենք կարծում ենք, որ լուրջ միջոցներ ենք կիրառել։ Հետագա օրերին ուշադրությունը կկենտրոնացնենք պատժամիջոցներից խուսափելու հարցերի վրա»,- ասել է նա։

Սալիվանը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է հարմարվել հսկայական տնտեսական ճնշմանը:

«Կարծում եմ՝ առաջիկա մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում մենք հանդես կգանք հայտարարությամբ, կնշենք նպատակները, որոնք փորձում են ապահովել՝ շրջանցելով պատժամիջոցներն ինչպես Ռուսաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»,- ընդգծել է ԱՄՆ նախագահի օգնականը:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն