Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ:
Երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը:
Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մտքերի փոխանակում, Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:
hy.armradio.am