Տիգրան Մարկոսյանը վերընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում
Տիգրան Մարկոսյանն Ազգային ժողովի կողմից 67 կողմ ձայնով վերընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով:
Պաշտոնավարման ժամկետը սկսվում է 2022թ. հունիսի 1-ից:
Shantnews.am