ՆԱՏՕ-ի հետախուզական գործակալությունները գաղտնալսում են զանգերը. գեներալ-լեյտենանտ Լաստոչկին
Ռուսաստանի զինված ուժերի էլեկտրոնային պայքարի զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Լաստոչկինը Красная звезда թերթի հետ հարցազրույցում զգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունները լսում են ՌԴ պաշտպանության նախարարության հեռախոսազանգերը։ Նրանք նաև ընտրողաբար արգելափակում են բաժանորդներին և ապատեղեկացնում նրանց՝ ուղարկելով կեղծ հաղորդագրություններ։
Զինվորականը հայտնել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության և գործադիր այլ իշխանությունների կողմից կապի համակարգերի լայն կիրառման արդյունքում ստեղծվել է արտասահմանյան հետախուզության նոր տեսակ, որն ակտիվորեն օգտագործում է կեղծ բազային կայաններ՝ հարկադիր կապի համար:
Ավելի վաղ՝ ապրիլի 12-ին, հայտնի էր դարձել, որ Օդեսայում սկսել է աշխատել ՆԱՏՕ-ի մոնիտորինգային գաղտնի ծառայությունը, որը հետևում է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերին։ Ծառայությունը հագեցած է սարքավորումներով, որոնք թույլ են տալիս 200 կիլոմետր շառավղով որոշել Սև ծովում ցանկացած նավի ճշգրիտ կոորդինատները։
1lurer.am