Ռուսաստանը չի փորձում խոչընդոտել ամերիկյան զենքի հոսքը Ուկրաինա․ Պենտագոն
Վաշինգտոնը դեռ չի նկատել Ռուսաստանի՝ Ուկրաինային ամերիկյան զենքի մատակարարումը խոչընդոտելու փորձերը՝ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին՝ գրում է РИА Новости-ն։
Նա պարզաբանել է, որ ԱՄՆ-ը նման գործողություններ չի նկատել, և իրենք կշարունակեն ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային «հնարավորինս արագ և հնարավոր ծավալներով»։
Քիրբին ընդգծել է, որ Վաշինգտոնը մանրամասները թաքցնում է մատակարարումներն ապահովելու համար։ Ամերիկյան գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ փորձագետները մշտապես վերահսկում են զինվորականների գործողությունները։
Ապրիլի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հաստատել է հրամանագիրը, ըստ որի՝ Ուկրաինան կստանա 750 մլն դոլարի ռազմական օգնություն՝ ներառյալ հաուբիցների մատակարարումը։ Ավելի ուշ Սպիտակ տունը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ևս 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն։ Նոր փաթեթը կներառի ուղղաթիռներ, զրահափոխադրիչներ և հրետանի։
1lurer.am