Ռուս խաղաղապահները Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի շրջանում արձանագրել են շփման գծի խախտում Ադրբեջանի կողմից։ Այս մասին ՌԴ ՊՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասված է․

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում միջադեպի կարգավորման ուղղությամբ»։ 

Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն