«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում պաշտոնների բաժանման գործընթաց է, սակայն առանց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասնակցության:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ քննարկումների ժամանակ ՔՊ-ականները ներկայացնում են իրենց հավակնությունները, որը ներկայացվում է խմբակցության ներկայիս ղեկավար Լիլիթ Մակունցին, վերջինս էլ այդ մասին տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանին:

Եվ այսպես, քանի որ Մակունցը գնալու է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, խմբակցության ղեկավարի պաշտոնի համար հավակնություններ են հայտնել պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Արփի Դավոյանը, չնայած վերջինիս թեկնածությանը խմբակցությունում այնքան էլ կողմ չեն: Դավոյանին դիտարկել են անգամ որպես ԱԺ կին փոխնախագահի թեկնածու:

Մյուս թեժ պայքարը ԱԺ նախագահի պաշտոնի համար է, հավակնորդներն էլ՝ Արարատ Միրզոյանը, Ալեն Սիմոնյանը և Սուրեն Պապիկյանը, ու, կարծես թե, ավելի հակված են այն մտքին, որ կրկին Արարատ Միրզոյանը կլինի խորհրդարանի խոսնակը:

ԱԺ փոխնախագահ կարող է դառնալ նաև Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ում թեկնածությունը արտաքին գործերի նախարարի կամ փոխնախարարի այնքան էլ չի ընկալվել, և որոշում է կայացվել բավարարվել ԱԺ փոխնախագահի աթոռը նրան տալով: Իսկ, ահա, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է ղեկավարել Վլադիմիր Վարդանյանը:

Սակայն ինչպես նշեցինք, սրանք ընդամենը քննարկումներ են թիմի ներսում, և այն հավակնություններն են, որոնք ունեն ՔՊ-ականները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեռ լուռ հետևում է իրադարձություններին և կապ է պահում միայն Լիլիթ Մակունցի հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն