Վրաստանը կսկսի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հրապարակել Եվրամիության հարցաշարը, որը թույլ կտա մեկնարկել կառույցին երկրի անդամակցության բանակցությունների վերաբերյալ քննարկումները։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
Վրաստանի ընդդիմությունը բազմիցս հանդես է եկել հարցաշարը հրապարակելու նախաձեռնությամբ, որպեսզի բնակիչները տեղեկանան՝ ինչ պատասխաններ է պատրաստել կառավարությունը։
Վրաստանին փոխանցված Եվրամիության փաստաթուղթը պարունակում է 369 հարց: Դրանք վերաբերում են երկրի քաղաքական և տնտեսական վիճակին, Վրաստանի և եվրոպական օրենսդրությունների համապատասխանությանը։ Թբիլիսին մտադիր է պատասխանները Եվրամիությանը ներկայացնել մայիսին։
1lurer.am