Ռուսաստանի Դաշնության օպերատիվ-մարտավարական ավիացիան մեկ գիշերվա ընթացքում խոցել է Ուկրաինայի զորակազմի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 67 շրջան։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական հակաօդային պաշտպանության միջոցները Իզյում քաղաքից 15 կմ հարավ խոցել են ուկրաինական Սու-25 ինքնաթիռ, իսկ հրթիռային զորքերն ու հրետանին՝ խոցել Ուկրաինայի ԶՈՒ 811 օբյեկտ։

Այդ օբյեկտներից 43-ը զորքերի ստորաբաժանումների կառավարման կետեր են, 8-ը՝ վառելիքով ավտոշարասյուներ, 760-ը՝ կենդանի ուժի կենտրոնացման շրջան։

Ընդհանուր առմամբ՝ հատուկ օպերացիայի անցկացման մեկնարկից ի վեր ոչնչացվել է 133 ինքնաթիռ, 458 անօդաչու թռչող սարք, 246 զենիթահրթիռային համալիր, 2246 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենա, համազարկային կրակի 252 կայանք, դաշտային հրետանու 981 սարք և ականանետ, ինչպես նաև 2146 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն