Իսլամաբադը մի շարք ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի Խոստ և Կունար նահանգներին, կան զոհեր։ Այսպիսի հայտարարություն է արել շաբաթ օրը աֆղանական The Khaama Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ըստ տվյալների՝ ռմբակոծությունն իրականացվել է ուրբաթ գիշերը՝ անհայտ թվով պակիստանյան ինքնաթիռներով։ Խոստի պաշտոնյաները հաստատել են, որ ավիահարվածի հետևանքով կան զոհեր՝ նշելով, որ կա վեց զոհ: Մինչդեռ, ըստ գործակալության, Կունար նահանգի բնակիչները հայտնել են նվազագույնը 33 զոհի մասին։

Աֆղանստանի 1TV հեռուստաալիքն ավելի ուշ հայտնել է, որ Քաբուլում Պակիստանի դեսպանը կանչվել է Աֆղանստանում արմատական ​​թալիբների կողմից ստեղծված ժամանակավոր կառավարության արտաքին գործերի նախարարություն՝ կապված նահանգներում իրականացված ավիահարվածների հետ։ Նշվում է, որ կողմերի հանդիպմանը աֆղան դիվանագետները դատապարտել են Իսլամաբադի կողմից նման հարձակումների փաստը։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն