Լոնդոնը չի հրաժարվի Ուկրաինային աջակցելուց՝ չնայած Ռուսաստանի սահմանափակումներին
Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հրաժարվի Ուկրաինայի իշխանություններին աջակցելուց նույնիսկ բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Ռուսաստան արգելելուց հետո՝ փոխանցում է ТАСС-ը՝ վկայակոչելով Միացյալ Թագավորության արտգործնախարարության իր զրուցակցին:
Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և նրա միջազգային գործընկերները միասնական են Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները դատապարտելու հարցում:
«Մենք նախկինի պես լի ենք Ուկրաինային աջակցելու վճռականությամբ»,- նշել է գործակալության զրուցակիցը:
1lurer.am