Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Եվրոպան Ուկրաինային մատակարարում է ոչ այն զենքը, որն հարկավոր է։

«Նրանք մեզ ուղարկում են ոչ այն զենքը, որը մենք խնդրել ենք, և ուղարկելը  շատ ժամանակ է պահանջում»,- Պոդոլյակը գրել է Twitter-ի իր էջում։

Քաղաքական գործիչը պահանջել է Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ սպառազինություն «հիմա, ոչ թե մեկ ամսից»։

Եվրոպական երկրների կողմից Ուկրաինայի ֆինանսավորումը զգալիորեն աճել է Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այսպիսով, Եվրամիությունը որոշել է երկրի զինված ուժերին որպես  «աջակցություն» տրամադրել 600 միլիոն եվրո։ Վերսալում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելն առաջարկել է Կիևին լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել։ Այս շաբաթ ԵՄ ԱԳ նախարարները նույնպես պայմանավորվել են շարունակել զենքի մատակարարումը Ուկրաինային։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն