Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 116 նոր դեպք
Հայաստանում հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 116 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224967 դեպքի: Այս մասին հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1181291 վերջին մեկ օրում` 3477 նոր թեստավորում: