Վրաստանում վերջին մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 74 նոր դեպք, ապաքինվել է 357 մարդ, մեկ բուժառու մահացել է՝ գրում է jnews.ge կայքը:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 1 653 118 դեպք։

Առողջացածների ընդհանուր թիվը 1 634 313 է, մահացել է 16 793 մարդ։

Մեկ օրում իրականացվել է 4970 թեստավորում, որից 3436-ը՝ հակագենի և 1534-ը՝ ՊՇՌ թեստով։

Դրականության ցուցանիշը օրական՝ 1,49%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1,44%, վերջին յոթ օրվա ընթացքում՝ 1,21%։

Վրաստանում կատարվել է 2 872 820 պատվաստում, որից 26-ը՝ վերջին 24 ժամում։

Այս պահին ստացիոնար հսկողության տակ է 347 հիվանդ։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն