Նրանց տարածքում ևս կլինեն ավերածություններ, մահեր, պայթյուններ. Բելառուսը սպառնացել է պատասխանել արևմտյան երկրների կողմից հնարավոր ագրեսիային
Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ հանրապետության բանակը պատրաստվում է արձագանքել հարևան երկրների հնարավոր սադրանքին և ընդգծել է, որ Մինսկի դեմ ագրեսիայի դեպքում ավերածություններ և պայթյուններ կլինեն նրանց տարածքում։
«Նրանք հավանաբար ագրեսիայի են նախապատրաստում: Կարծում եմ, որ սովորական մարդիկ՝ լեհերը, լիտվացիները տեսնում են, թե ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում, ինչ ավերածություններ, ինչ ողբերգություն, ինչպես են սովորական մարդիկ մահանում։ Հուսով եմ՝ նրանք դա չեն ցանկանա, քանի որ չի ստացվի, որ նրանք ագրեսիա սանձեն Բելառուսի դեմ, և ռազմական գործողություններ լինեն միայն Բելառուսում։ Ոչ, նրանց տարածքում ևս կլինեն ավերածություններ, մահեր, պայթյուններ»,- «Բելառուս 1» հեռուստաալիքին ասել է պետքարտուղարը։
Վոլֆովիչն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հարևան երկրներում ավելացել է ռազմական տեխնիկայի ու սպառազինության քանակը, արդիականացվում է ռազմական ենթակառուցվածքը, հաճախակիանում են ռազմական ավիացիայի թռիչքները Բելառուսի սահմանների մոտ, բյուջեից մեծ միջոցներ են հատկացվում պաշտպանական ոլորտին:
Նա նաև ընդգծել է, որ Բելառուսը միջոցներ է հատկացնում իր բանակի զարգացմանը, որպեսզի «անհրաժեշտության դեպքում, սադրանքի դեպքում, պատրաստ լինի արժանի պատասխան տալ»։
Shantnews.am