Ուկրաինան ավարտել է հարցաթերթիկի լրացումը, որը կդառնա Եվրամիությանը երկրի անդամակցության վերաբերյալ որոշում կայացնելու մեկնարկային կետը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, գրում է Ռոյթերսը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հարցաշարը հանձնել էր նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապրիլի 8-ին Կիև այցի ժամանակ՝ խոստանալով արագացնել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի դիմումի քննարկումը։

«Մենք ակնկալում ենք, որ եզրակացությունը դրական կլինի, և այդ ժամանակ գնդակը կլինի ԵՄ անդամ երկրների դաշտում»:

Իգոր Ժովկվան հավելել է, որ Ուկրաինան ակնկալում է Եվրամիության անդամի թեկնածու երկրի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը նախատեսված է հունիսի 23-24-ը։

«Հետագայում մեզ անհրաժեշտ կլինի սկսել անդամակցության բանակցությունները։ Եվ դրանց ավարտից հետո արդեն կարելի է խոսել ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության մասին»,- ասել է Ժովկվան։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն