«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները Իրաքի արևելյան Դիալա նահանգում ոչնչացրել են սուննի մահմեդականների կրոնական օբյեկտը։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Shafaq լրատվական հարթակը՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմինների աղբյուրները։

Դիալայի վարչական կենտրոն հանդիսացող Բաակուբա քաղաքից 19 կմ հյուսիս-արևելք՝ Ալ-Աբարա շրջանում Իրաքի անվտանգության ուժերի և ԻՊ ահաբեկիչների միջև բախումների ժամանակ ծայրահեղականները մտել են հաստատություն և գործի դրել մի քանի պայթուցիկ սարք։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ահաբեկիչները պայթեցրել են դամբարանը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ պայթյունի վայր ժամանած հատուկ ջոկատայինները մերձակա շրջաններում որոնում են ահաբեկիչներին։

Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն