Թուրքիայի նախագահն ու ընդդիմադիր առաջնորդը դատական քաշքշուկի մեջ են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև քաղաքական պայքարը շարունակվում է նաև դատական համակարգում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը։
Քըլըչդարօղլուի դեմ Էրդողանի ներկայացրած 62 դատական հայցերից 45-ի մասով կայացվել է դատավճիռ, իսկ 17-ը դեռևս դատավարության ընթացքի մեջ է։
Էրդողանի փաստաբան Հուսեյն Այդընի տեղեկացմամբ՝ դատական հայցերից 27-ն ավարտվել են էրդողանի ինքնակամ հրաժարագրով: 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո Էրդողանը, «միասնության և համերաշխության ամրապնդում» ձևակերպումը հիմք ընդունելով, հրաժարվել է 17 անուն գործերից: Ավարտին հասցված գործերից 12-ում Էրդողանն իրավացի է ճանաչվել, իսկ 6-ը մերժվել է դատարանի կողմից:
Իսկ Քըլըչդարօղլուն Էրդողանի դեմ ընդհանուր առմամբ 13 դատական հայց է ներկայացրել: Վերջինս հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո հրաժարվել է երեք հայցից, պարտվել հինգում, իսկ իր ներկայացրած դատական հայցերից հինգը դեռ ընթացքի մեջ են։ Երկու անուն գործ մերժվել է դատարանի կողմից, իսկ մեկը` ընդունվել:
Ermenihaber.am