Ռուսաստանում նկարագրել են ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցության արձագանքը
Եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան ՆԱՏՕ-ին, Ռուսաստանը կարող է ամրապնդել իր արևմտյան սահմանները։ Մոսկվայի հնարավոր պատասխանը «Իզվեստիա»-ում նկարագրել է ռազմական փորձագետ Դմիտրի Կորնևը։
Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնման դեպքում ռուսական Բալթյան նավատորմը կարող է ուժեղացվել Полимент-Редут հակաօդային պաշտպանության համակարգերով և Калибр ուղղահայաց արձակման թևավոր հրթիռներով։ «Նման նավերի խումբը կարող է և՛ պաշտպանել հիմնական հաղորդակցությունը Բալթյան ծովում, և՛ կրել որոշակի փոխադարձ հրթիռային ներուժ՝ մինչև 2,5 հազար կիլոմետր հեռահարությամբ»,- նշել է հեղինակը։
Ենթադրվում է, որ ստորջրյա ուժերը կհամալրվեն ոչ միջուկային սուզանավերով, որոնք կարող են կրել Калибр-ПЛ թևավոր հրթիռներ։ Փորձագետի կարծիքով՝ «Բալթյան ծովի օդային տարածքը կհսկեն Սու-35Ս կործանիչներն ու Սու-34 առաջնագծի ռմբակոծիչները», ինչպես նաև Ս-400 Տրիումֆ և Ս-500 Պրոմեթեյ զենիթահրթիռային համակարգերը:
Հեղինակը հնարավոր է համարում տարածաշրջանում «Կինժալ» գերձայնային հրթիռային համակարգերի տեղակայումը, որոնք «անհրաժեշտության դեպքում կապահովեն Սկանդինավիայում ցանկացած թիրախի ջախջախում», ինչպես նաև «Իսկանդեր» համակարգերի տեղակայումը։ Ըստ Կորնևի՝ անհրաժեշտության դեպքում տարածաշրջանում կարող է հայտնվել նաև միջուկային զենք:
1lurer.am