Ուկրաինայի Լվով քաղաքի տարածքում օտարերկրյա զենքի և զինամթերքի զինանոց է ոչնչացվել, այս մասին հայտնել է «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցությունից Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվան իր Telegram ալիքում:

Նախկին պատգամավորի խոսքով՝ Լվովի երկաթուղային կայարանը հրթիռակոծվել է, ինչի արդյունքում ոչնչացվել է Եվրոպայից առաքված զենքի և զինամթերքի զինանոցը։ Ուկրաինացի զինվորականները պատրաստվում էին զենքն ուղարկել Խարկով:

Կիվան նաև նշել է, որ վերջերս Ուկրաինա ժամանած օտարերկրյա վարձկանների և հրահանգիչների խումբն այժմ գտնվում է Լվովում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից ուկրաինական երեք ինքնաթիռի ոչնչացման մասին։ ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը մանրամասնել է, որ խոցված ինքնաթիռներից մեկը Սու-25 է, ևս երկուսը` ՄիԳ-29։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն