Ինչպես հայտնի է, վաղը՝ ապրիլի 19-ին, սպասվում է Պուտին-Փաշինյան հանդիպումը: Կրեմլի փոխանցմամբ՝ նախատեսվում են քննարկվել ռուս-հայկական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումները։

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ հանդիպման ժամանակ ինչ-ինչ փաստաթղթեր են ստորագրվելու: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, սակայն, վաղը նախատեսված հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ կամ փաստաթղթի ստորագրում չի սպասվում։

Նշենք նաև, որ վարչապետ Փաշինյանը ապրիլի 20-ին էլ հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն