Լոշակի, Նաբիուլինայի կարգի դեպքերն ու դեմքերը չափազանց շատ են Ռուսաստանում, սրանց մասին կարելի է հատորներ գրել. Արտյոմ Խաչատուրյան
Ուրեմն, Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ աշխատում է ոմն Էլվիրա Նաբիուլինա: Սա եղել է Անատոլի Չուբայսի քարտուղարուհին՝ բառի բուն իմաստով քարտուղարուհի, այսինքն, կոֆե-մոֆե սարքող: Իսկ Չուբայսն այն լիբերալ արևմտականն էր, որի շնորհիվ 7 տարում Ռուսաստանը զրկվեց իր ՀՆԱ-ի 40 տոկոսից, այսինքն՝ այդ երկրի 1998-ի ներքին արդյունքը կազմեց 1990-ի ծավալի 60 տոկոսը: Եվ այդ արդյունքը գրանցվեց բացարձակ խաղաղ պայմաններում: Հիշեցնեմ, որ ԽՍՀՄ ՀՆԱ-ն 1945թ. կազմում էր նախապատերազմյան 1940-ի 92 տոկոսը: Սա վիճակագրություն է, բոլորին հասանելի թվեր: Եվ հիմա զարմանում են, թե ինչպես ՌԴ բանկը զրկվեց 300 միլիարդ դոլարի՞ց: Այսինքն, ԿԲ-ում չէի՞ն իմանում գալիք պատերազմից բխող վտանգների մասին: Լավ, մի կողմ դնենք դրամական միջոցները, բա ոսկին ինչո՞ւ էին ուղարկում Արևմուտք: Ի՞նչ է, Մոսկվայում բունկեր չունեի՞ն մետաղ պահելու համար: Պատասխանը մեկն է՝ Չուբայսի քարտուղարուհու ղեկավարած հիմնարկից այլ բան սպասել չէր կարելի: Իսկ անձամբ Չուբայսը «Ռոսնանո» կորպորացիայից թալանել է 280 միլիարդ ռուբլի, այսինքն, այսօրվա կուրսով մոտ 4 միլիարդ դոլար: Այս մասին «Ռոսնանո»-ի այսօրվա ղեկավարությունը տեղեկացրել է դատախազությանը, որտեղ նյութեր են պատրաստել Չուբայսի՝ երկրից հեռանալուց մեկ օր անց: Դե, իսկ Վլադիմիր Պուտինն էլ մի քանի շաբաթ առաջ, արդեն զրկվելով 300 միլիարդից, կրկին առաջարկեց Նաբիուլինայի թեկնածությունը ՌԴ ԿԲ նախագահի պաշտոնում նշանակվելու համար: Թե ինչով է մտածել Պուտինը՝ այս մասին լավ խոսում է դումայի պատգամավոր Միխայիլ Դելյագինը, լսեք նրան:
Ոմն Վլադիմիր Մեդինսկի մի քանի տարի աշխատեց ՌԴ մշակույթի նախարար, այժմ տանջվում է նախագահի օգնականի պաշտոնում, բանակցում է բանդերականների հետ ու Ռամզան կադիրովին ջղայնացնում: 2013-ին, լինելով նախարար, այս թյուրիմացությունը Պուշկինի անվան թանգարանի տնօրեն նշանակում է Օդեսայում ծնված մի շատ լիբերալ հայացքների տեր կնոջ՝ Մարինա Լոշակին: Հիշեցնեմ, որ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանը հարուստներից մեկն է Ռուսաստանում և նաև աշխարհում: Մարինա Լոշակը աղջիկ ունի՝ Աննա Մոնգայտ, մինչև վերջերս աշխատում էր «Дождь» ալիքում որպես պրոդյուսեր: Իսկ մի քանի շաբաթ առաջ, չդիմանալով լիբերալիզմի սրբազան գաղափարի կործանմանը Ռուսաստանում, սույն եվրաբոզը տեղափոխվեց Թբիլիսի: Այժմ այնտեղից զբաղվում է, ասենք, Գորդոնի կամ Արեստովիչի գործով՝ թուղթուգրի ենթարկելով իր հայրենիքը, ամենաբացահայտ հակառուսական ու նացիստական քարոզով: Եվ հիմա զարմանում են, թե այդ ինչպես ստացվեց, որ Պուշկինի թանգարանի բազմամիլիոնանոց էքսպոզիցիան պատերազմից առաջ հայտնվեց Եվրոպայում և կալանավորվե՞ց (ի դեպ, շատ թանգարաններ և անհատներ տուժեցին արևմտյան սանկցիաներից, բայց Պուշկինի դեպքը յուրահատուկ է նրանով, որ այդ կոլեկցիան հայտնվեց Եվրոպայում ոչ փոխադարձ էքսպոզիցիա ստանալով, իսկ փոխադարձությունը կամ էքսպոզիցիաների փոխանակումը հիմնական պայման է թանգարանների համագործակցության համար, ասենք, Էռմիտաժը Լուվր է ուղարկում իր Լեոնաարդոները, այնտեղից ժամանակավորապես վերցնում է Լուվրինը):
Իհարկե, այս ամենը տեղի չէր ունենա, եթե Մեդինսկին Լոշակին թանգարանի տնօրեն չնշանակեր, Պուտինն էլ Մեդինսկուն՝ նախարար: Կամ Չուբայսի քարտուղարուհուն՝ ԿԲ նախագահ: Ասածս ո՞րն է: Ռուսաստանն էլ է կոմպլեմենտարիզմի ու «և-և»-ի զոհ, հատկապես ներքին կյանքում (դե, Պուտինը ընկերություն արել է, չէ՞, ՀՀ նախագահների հետ, մի բան սովորած կլինի): Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու պատերազմից առաջ Ստալինն ազատվեց իր հինգերորդ շարասյունից (թեպետ խոստովանենք, որ չորրորդն ու վեցերորդն էլ հետը վերացրեց, բայց դա էական չէ, ինչպես ասում են՝ лес рубят, щепки летят, կամ՝ издержки производства, կամ՝ эксцесс исполнителя): Պատկերացնո՞ւմ եք Էռմիտաժի կոլեկցիան Բեռլինի թանգարանում, իսկ սովետական ոսկին՝ գերմանական, իտալական կամ հունգարական բանկերում: Իսկ դա անպայման տեղի կունենար, եթե Ստալինի փոխարեն այդ ժամանակ Պուտինը նստած լիներ Կրեմլում:
Պատերազմող կամ անխուսափելի պատերազմների պատրաստվող երկրները չպետք է հանդուրժեն բարսեղյան լևոններ ու իոաննիսյան դանիլներ, փաշինյան նիկոլներ ու սաքունց-մակունք-քաքունցներ իրենց հովանավորների հետ, ինչպեսև չուբայսներ իրենց քարտուղարուհիների հետ միասին: Խոսքը, բնականաբար, դրանց հանդեպ բռնության մասին չէ, խոսքն ընդամենը դրանց տեղ չտալու և սնուցումից զրկելու մասին է: Թե ինչ հետևություններ է արել Պուտինն իր հինգերորդ շարասյան հետևանքների մասին՝ դժվար է ասել, բայց կարելի է եզրակացնել, որ ռուսական հաղթանակը նացիզմի հանդեպ շատ-շատ ավելի թանկ կնստի Ռուսաստանի և ռուս ժողովրդի վրա, քան կարող էր նստել դրա բացակայության պայմաններում:
Հ.Գ. Ի դեպ, Լոշակի, Նաբիուլինայի կարգի դեպքերն ու դեմքերը չափազանց շատ են Ռուսաստանում, սրանց մասին կարելի է հատորներ գրել… ու զարմանալ ՌԴ քաղաքական ղեկավարության համբերատարության կամ չգիտեմ ինչի վրա:
Արտյոմ Խաչատուրյան