Հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունները վնաս են հասցրել փոքր և միջին բիզնեսի ավելի քան 1600 սուբյետի։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ազգային տնտեսության առաջին փոխվարչապետ Թիմուր Ժակսիլիկովը, փոխանցում է TASS-ը։

«Հունվարյան իրադարձությունների հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է փոքր և միջին բիզնեսի 1630 սուբյեկտ։ Վնասի չափը կազմել է մոտ 38,6 մլրդ տենգե ($84,9 մլն)»,-ասել է նա։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ընդհանուր 18,2 մլն դոլարի փոխհատուցում է ստացել 1491 սուբյեկտ։

Հունվարի սկզբին Ղազախստանում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնց մասնակիցները հարձակվել են ոստիկանների և զինվորականների վրա։ Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է պետական հեղաշրջման փորձի մասին և օգնության խնդրանքով դիմել ՀԱՊԿ-ին։ Հուվարին 7-ին հաջողվել է իրադրությունը կայունացնել, հունվարի 19-ին ողջ երկրում արտակարգ դրության ռեժիմը վերացվել է։ Իշխանությունների տվյալներով՝ այդ իրադարձությունների հետևանքով զոհվել է 230 մարդ, ավելի քան 4500-ը՝ տուժել։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն