Հակամարտության ներկա փուլում Ռուսաստանը դիտարկում է միայն Ուկրաինայում սովորական սպառազինության տարբերակը, ոչ թե միջուկային: Այս մասին India Today-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այս փուլում մենք դիտարկում ենք սովորական սպառազինության տարբերակը»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի հարցին։

Ավելի վաղ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու պլաններ չկան։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում ոչ ոք նույնիսկ չի մտածում նման գաղափարի մասին։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն