Ռեկորդային թվով հայ շախմատիստներ կմասնակցեն աշխարհի գավաթին
Հուլիսի 10-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց գավաթի խաղարկությունները։
Շախմատի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ տղամարդկանց խաղարկությունում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը։ Նշենք, որ այս թիվը ռեկորդային է Հայաստանի համար։ 2005 թվականից անցկացվող աշխարհի գավաթի խաղարկություններում հայ մասնակիցների թիվը առավելագույնը եղել է 4։
Կանանց մրցաշարում Հայաստանը կներկայացնի Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը։
Մասնակիցների ցանկին կարող եք ծանոթանալ մրցաշարի պաշտոնական կայքում։