Ադբեջանցի պաշտոնյան հայ ռազմագերիների հարցը կապել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետ. Նաիրա Զոհրաբյան
Աշխարհը նայում ու տեսնում է, որ հարգարժան բժշկի դեպքում ընտրվել է կալանք այն դեպքում, երբ նույնիսկ մարդասպանի դեպքում որպես խափանման միջոց չեն ընտրում կալանքը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և տեղեկացրեց, որ նախորդ օրը 7 պատգամավորով Արմեն Չարչյանին կալանքից ազտելու երաշխավորություն են ստորագրել և ուղարկել քննիչին ու դատարան:
Պատգամավորը հույս հայտնեց, որ իրենց միջնորդությունը կբավարարվի՝ հավելելով որ հայտնի ձայնագրության մեջ ինքը հանցակազմ չի տեսել:
Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ վերջերս ԵԽ Եվրոպական ռեֆորմիստների և ժողովրդավարների քաղաքական խմբի նիստից հետո 40 րոպե առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սահման Սեյիդովի հետ, որը այդ երկրի քաղաքական ղեկավարության հայտնի շաբլոն պատասխանն է կրկնել, թե ռազմագերիներ չունեն, այլ իրենց մոտ ահաբեկիչներ են:
Զոհրաբյանի ներկայացմամբ՝ Սեյիդովը հայտարարել է, որ իրենց տրված ականների քարտեզների 50 տոկոսը ֆեյք են եղել:
Պատգամավորը հայտնեց, որ ադրբեջանցի պաշտոնյան շատ կեղտոտ նախապայման է դրել՝ ասելով, թե կարող է Հայաստանի իշխանություններին փոխանցել, որ իրենք պատրաստ են քննարկել ռազմագերիների հարցը, եթե Հայաստանը համաձայնի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, այսինքը՝ ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում
«Քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ մենք պետք է ռազմագերիների մասին մոռանանք»,- ադրբեջանցի պատգամավորի խոսքերը փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը և պնդեց, որ միևնույնն է զենքերը չպետք է վայր դրվի և Ադրբեջանի վրա ճնշման այլ միջոցներ կիրառվի:
Պատգամավորը հիշեցրեց, որ Եվրախորհրդարանում առաջարկել էր կալանք դնել Ալիևի, նրա ընտանիքի և կլանի եվրոպական հաշիվների վրա և եվրապական կառույցներին հորդորել էր օգտագործել պատժամիջոցներ կիրառելու իրենց իրավունքը, ինչպես դա անում էին Ալեքսեյ Նավալնիի դեպքում: