Մհեր Գրիգորյանն ու Ալեքսեյ Օվերչուկն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում քննարկվող Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերականգնման թեմային:
1lurer.am