Նորվեգիան Ուկրաինային տրամադրել է 100 զենիթահրթիռային համակարգ
Նորվեգիան, Կիևի խնդրանքով, Ուկրաինայի զինված ուժերին տվել է 100 «Միստրալ» զենիթահրթիռային համալիր, գրում է Reuters-ը՝ Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը հղումով։
Նորվեգիան նաև 2000 հակատանկային նռնականետ է ուղարկել ուկրաինացի զինծառայողներին։
Ավելի վաղ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին Օսլոյին խնդրել էր զենք տրամադրել Ուկրաինային՝ «Հարփուն» հականավային հրթիռներ, ինչպես նաև NASAMS շարժական զենիթահրթիռային համակարգեր։ Բացի այդ, Ուկրաինայի նախագահը նշել է, որ երկրին անհրաժեշտ է զրահատեխնիկայի ոչնչացման միջոցների, հրետանային համակարգերի մատակարարում։
Shantnews.am