Բայդենն Իսրայելին կոչ է արել աջակցել Պաղեստինի տնտեսական հնարավորություններին: Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ ԱՄՆ նախագահի եւ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի բանակցությունների արդյունքներով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Առաջնորդները քննարկել են Գազայում եւ Արեւմտյան ափին (Հորդանանի գետ) վերջին իրադարձությունները: Կողմերը նշել են խաղաղության, կայունության ապահովմանն ուղղված քայլերի ձեռնարկման կարեւորությունը»,-ասվում է հայտարարության մեջ: 

Երկու երկրների նախագահները քննարկել են բազմաթիվ հարցեր, որոնք ծառացել են տարածաշրջանի առջեւ, ներառյալ՝ սպառնալիքը , որը բխում է Իրանից: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն