ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այսօր հանդես կգա հայտարարությամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության վերաբերյալ։ Այս մասին է վկայում պետության ղեկավարի աշխատանքային գրաֆիկը, որը հրապարակել է Սպիտակ տունը։

Համաձայն այդ գրաֆիկի՝ վաշինգտոնյան ժամանակով 09.45-ին (Երևանի ժամանակով 17.45-ին) ԱՄՆ նախագահը հանդես կգա ելույթով, որի բովանդակության վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում։

Սպասվում է, որ նախատեսված ելույթից կես ժամ անց Բայդենը կուղևորվի Փորթլենդ, որտեղ մի շարք հանրային միջոցառումներ են ծրագրված։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն