Գյուղատնտեսության ոլորտում մեր ռազմավարությունը կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումն է. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն: Քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրները: Մասնավորապես ընդգծվել է, որ ավանդական ոռոգումը պետք է փոխարինել կաթիլայինով: Գյուղատնտեսության ոլորտում կառավարության ռազմավարությունն է կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը։
Նախընտրական շրջանում ևս խոսել ենք այս մասին, և այն, ինչն ասել ենք, պետք է շատ արագ ներդնենք, ընդհանրապես հապաղելու ժամանակ չկա,-ասել է Նիկոլ Փաշինյանը: